Wildberries-ն ավարտել է միավորման գործընթացը Russ-ի հետ

1 Min Read

Wildberries-ն ավարտել է միավորման գործընթացը  Russ-ի հետ:  Ընկերության մամուլի ծառայությունից վստահեցնում են, որ առաքման, պահպանման և պատվերների տրամադրման ծառայություններն իրականացվում են սովորական ռեժիմով։

Համատեղ ձեռնարկություն  «РВБ»-ն ստանձնել է շուկայի գործընկերների և հաճախորդների նկատմամբ բոլոր պարտավորությունները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Վաճառողների և գնորդների համար առաջարկների ռուսերեն տարբերակներում Wildberries-ին փոխարինել է «РВБ»-ն։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել օգոստոսի 5-ից։

Մամուլի ծառայությունից նշել են, որ իրավաբանական անձի փոփոխության մասին գործընկերներն ու հաճախորդները նախապես ծանուցվել են։ Շուկայի ամենօրյա աշխատանքում ոչինչ չի փոխվել: Առաքման, պահպանման և պատվերների տրամադրման ծառայություններն իրականացվում են սովորական ռեժիմով, վստահեցրել են ընկերությունից։

Wildberries-ը և Russ-ը հայտարարել էին իրենց միաձուլման մասին հունիսի կեսերին: «РВБ»-ն գրանցվել է հուլիսի 4-ին։ Ընկերության հիմնադիրներն են Wildberries-ը՝ 65% բաժնեմասով և «Стинн»-ը (владелец ООО «Русс Аутдор»)՝ 35%։ Նշվում է որ գլխավոր տնօրեն նշանակված է Russ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Միրզոյանը։

Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ Wildberries-ն իր տիրույթները փոխանցել է «РВБ»-ին։ Ավելի ուշ «Վեդոմոստին» հայտնել էր, որ շուկայի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը պատրաստվում է վիճարկել տիրույթների փոխանցումը, և դրա համար նա փաստաբաններ է վարձել։

Կիսվեք այս հոդվածով