Ինչպիսի՞ն էր շաբաթը թվերով․ Ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսեր: Ամփոփում ենք շաբաթը BanksNews-ի հետ:

  • Նոր շունչ ատոմային էներգետիկային: Օգոստոսի 1-ին Գործադիրը որոշում է ընդունել, որով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը կառավարելու նպատակով:
  •  Ներգնա տուրիզմի թվերն ավելի ցածր են նախորդ տարվա համեմատ: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ Հայաստանից սկսել են հեռանալ 2023թ. մեր երկիր ժամանած հնդիկները: 17 000 հնդիկից Հայաստանում մնացել  է 11 000-ը:
  •   Հայաստանյան բանկերը շարունակում են մնալ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում` 2024թ. երկրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով մոտ ֏ 60,01 մլրդ: Ի դեպ, հարկերի այս ծավալը 2023թ․ նույն ժամանակահատվածի  համեմատ նվազել է 17%-ով:
  • 1000 խոշոր հարկատուների ցանկում են նաև 79 ՏՏ ընկերություններ, որոնք 2024 թ. հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 45․9 մլրդ դրամ հարկ:
  • Բյուջեն լցվում է, պետական պարտքն ավելանում: Վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2024թ․ մայիսի 31-ի դրությամբ այն կազմել է $12․1 մլրդ՝ նախորդ ամսվա նկատմամբ ավելանալով $32․4 մլն-ով։
  • Պետպարտքի հետ միասին ավելանում են նաև արտագաղթի ծավալները: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ՀՀ պետական սահման մուտքերի սահմանային գրանցումների թվաքանակը 2024թ․ հունվար-մայիսին կազմել է 1,624,239 միավոր, ելքերի քանակը՝ 1,633,458 միավոր։ Ավելի շատ գնացել են, քան եկել հենց հայկական անձագրերով անձին. նրանց մասնաբաժինը ընդհանուր ելքերի թվում կազմել է 44 տոկոս:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով