Գործարարների և քաղաքացիների ընդունելություն՝ Էկոնոմիկայի նախարարի մոտ

1 Min Read

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, սոցիալական խնդիրներին և այլ թեմաների։

Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը, ծրագրերից օգտվելու պայմաններն ու ընթացակարգը, որոնք կարող են նպաստել նրանց գործունեության ընդլայնմանը։

Համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով