«Ֆինանսները և փողը նոր մակրոտնտեսական և տեխնոլոգիական միջավայրում»

1 Min Read

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Ֆինանսները և փողը նոր մակրոտնտեսական և տեխնոլոգիական միջավայրում» խորագրով երկօրյա համաժողովը, որը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և The Reinventing Bretton Woods Committee կազմակերպությունը (RBWC): Տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն՝

  • թվայնացման պոտենցիալ դերը ֆինանսների հասանելիության ընդլայնման գործում,
  • թվային արժույթի կիրառության ընդլայնումը,
  • առնչվող կանոնակարգման և քաղաքականության իրականացման մարտահրավերները,
  • վճարահաշվարկային համակարգերի գործունեության հարցեր և այլն:

Համաժողովը նաև հնարավորություն կընձեռի քննարկելու միջազգային լավագույն փորձը և այն ծառայեցնելու ի շահ տարածաշրջանի: Տեսակապի միջոցով ելույթներ կունենան ամերիկացի հայտնի տնտեսագետ, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Բարրի Էյքենգրինը (Barry Eichengreen) և իսրայելացի տնտեսագետ, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր, Իսրայելի բանկի նախկին նախագահ Ջեյքըբ Ֆրենկելը (Jacob Frenkel): Համաժողովին մասնակցում են կենտրոնական բանկերի, մասնավոր հատվածի, այլ ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական աշխարհի ներկայացուցիչներ:

Share This Article
3 Comments