Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջին անգամ ներառվել է Bloomberg Billionaires Index-ում (BBI): Նա 500-ից զբաղեցրել է 279-րդ տեղը՝ 9,15 միլիարդ դոլար կարողությամբ:
Ձեռնարկատեր Իլոն Մասկը գլխավորել է Bloomberg-ի ցուցակը՝ 252 միլիարդ դոլարով։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախավերջին՝ 499-րդ տեղում էր՝ 5,89 մլրդ դոլար կապիտալով։
Կրիպտոարժույթների շուկայի ներկայացուցիչներից ընդգրկվել են Binance-ի նախկին գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն՝ 38,8 միլիարդ դոլարով (39-րդ տեղ) և Coinbase-ի գործադիր տնօրեն Բրայան Արմսթրոնգը՝ 9,78 միլիարդ դոլարով (257-րդ տեղ):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում