Մոսկվայի բորսան դադարեցրել է արտարժույթի շուկայում առուվաճառքի ծավալների հրապարակումը

1 Min Read

Մոսկվայի բորսան կասեցրել է արտարժույթի շուկայում բորսայական առուվաճառքի ծավալների վերաբերյալ տվյալների հրապարակումը։ Այս մասին ասվում է առեւտրային հարթակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Մոսկվայի բորսայի տեղեկատվական քաղաքականությանը համապատասխան՝ մենք կասեցնում ենք արտարժույթի շուկայում բորսայական առուվաճառքի ծավալների մասին տեղեկատվության հրապարակումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Մոսկվայի բորսայի դեմ։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև Ազգային հաշվարկային դեպոզիտարիան և Ազգային քլիրինգային կենտրոնը (Մոսկվայի բորսայի խմբի մաս): Պատժամիջոցների պատճառով հարթակը հունիսի 13-ից դադարեցրել է դոլարով և եվրոյով բորսայական առևտուրը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով