Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն(ՌԴ ԱԴԾ) առգրավել է կեղծ «Marlboro», «Kent» և «Rothmans» ծխախոտներ՝ մոտ 800 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ, որոնք արտադրվել են Կալուգայի ծխախոտի գործարանում։Այս մասին հայտնում է РБК-ն։
Ըստ տեղեկությունների, ընդհանուր առմամբ անվտանգության ուժերը առգրավել են ավելի քան 6,2 միլիոն տուփ, ինչպես նաև մոտ 300 հազար կեղծ բելառուսական ակցիզային դրոշմանիշեր և 500 հազար կեղծ «Գոզնակ» նամականիշեր։ Հարկային մարմինները մասնակցել են փաստաթղթերի և ապրանքների առգրավմանը։
Օգոստոսի 1-ին իրականացված գործողությունների արդյունքում՝ ՌԴ ԱԴԾ-ն առգրավել է փաստաթղթեր Կալուգայի ծխախոտի գործարանից (КТФ), պահեստներից և նրա կախյալ ընկերությունների գրասենյակներից, գրում է РБК-ն՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ միջոցառումներին մասնակցել են Դաշնային հարկային ծառայության (ФНС) աշխատակիցները։
«Միջոցառումները կապված են չհաշվառված ծխախոտի արտադրանքի արտադրության և հարկերից խուսափելու բացահայտված փաստերի վերացման հետ», – պարզաբանել է հրատարակության զրուցակիցներից մեկը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում