ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է շինանյութերի արտադրությամբ և վաճառքով զբաղվող «ԻՄԷՔՍ գրուպ» ՍՊԸ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է նախարարը:
«Եղա Maverick արտադրամասում, որտեղ ավանդական փայտե լամինատի փոխարեն արտադրվում են ջրակայուն, էկոլոգիապես մաքուր spc (stone plastic composite) Maverick հատակներ։
Արտադրանքն այս պահին իրացվում է Հայաստանում, սակայն արդեն ունեն պատվերներ արտերկրից։
Այնուհետև եղա ընկերության ներկերի արտադրության Tintakol գործարանում, որտեղ իտալական տեխնոլոգիայով արտրադրվում են էկոլոգիապես մաքուր, եվրոպական ստանդարտներին համապատասխան ներկեր ներսի և դրսի աշխատանքների համար։
Շրջայցի ընթացքում ներկայացրեցի պետական օժանդակության գործիքակազմը»,- ասված է գրառման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում