Վրաստանում աղմկոտ մեքենաների վարորդները կտուգանվեն

0 Min Read

Վրաստանում աղմկոտ մեքենաների վարորդները կսկսեն տուգանվել 2025 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։

Գործարանային աղմուկի ստանդարտները գերազանցող մեքենաների սեփականատերերին առաջին խախտման համար սպառնում է 100 լարի (37 դոլար), երկրորդի համար՝ 200 լարի (74 դոլար), յուրաքանչյուր հաջորդ խախտման համար՝ 300 լարի (110 դոլար) մեկ տարվա ընթացքում։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեսուչները կհետևեն կանոնների պահպանմանը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով