Avast antivirus-ի սեփականատեր Gen Digital-ը (Gen) կանխատեսում է եռամսյակային բարձր եկամուտ՝ ծրագրային ապահովման կայուն պահանջարկի շնորհիվ:
«Gen Digital» կիբերանվտանգության ընկերությունը կանխատեսում է, որ երկրորդ եռամսյակի եկամուտները կգերազանցեն Ուոլ Սթրիթի կանխատեսումները, ինչը ենթադրում է, որ հաճախորդները կավելացնեն հակավիրուսային լուծումների ծախսերը՝ իրենց համակարգերը թվային սպառնալիքներից պաշտպանելու համար: Թվային խարդախությունների, առցանց սպառնալիքների և կիբերանվտանգության աղմկահարույց միջադեպերի աճը կայուն պահանջարկ է առաջացրել այնպիսի ընկերությունների համար, ինչպիսին է Gen-ը, որն ապահովում է համապարփակ հարթակներ մեկ բաժանորդային վճարի դիմաց:
Կչեղարկվի պատմության մեջ ամենաթանկ գործարքը ՏՏ ոլորտում
Gen-ի գործադիր տնօրեն Վինսենթ Պիլետը իր գործողությունների ծրագրի մասին խոսելիս նշել է, որ առաջիկա ամիսներին «Norton Genie»-ը կինտեգրվի որպես առանձին հավելված իրենց պորտֆելում։
Gen-ի «Norton Genie»-ը արհեստական բանականության վրա հիմնված խարդախության հայտնաբերման գործիք է, որն օգնում է հաճախորդներին բացահայտել սպառնալիքները, որոնք հաճախ հայտնվում են էլփոստերում կամ տեքստային հաղորդագրություններում:
Gen-ը, որն առաջարկում է կիբերանվտանգության լուծումներ, ներառյալ «Norton»-ը, «Avast»-ը և «Avira»-ն, ակնկալում է, որ երկրորդ եռամսյակի եկամուտները կկազմեն $ 965-$ 975 մլն:
Առաջին եռամսյակի եկամուտներն աճել են 2%-ով և կազմել 965 մլն դոլար, ինչը համահունչ է գնահատականներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում