Վահան Քերոբյանն ընդունել է Վիետնամի արտակարգ և լիազոր դեսպան Դանգ Մին Քհոյին

1 Min Read

Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 16-ին ընդունել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դանգ Մին Քհոյին: Տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը, տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև առաջիկայում միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի և դրա շրջանակում գործարար համաժողովի կազմակերպմանը։

Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է 2017 թ․ մարտի 17-ին՝ Հանոյում։ Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Վիետնամի հետ 2022 թվականի հունվար–հուլիսին կազմել է 42․5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է  2․2 անգամ (2021 թվականի հունվար–հուլիսին կազմել է  19․7 մլնԱՄՆ դոլար):

Կիսվեք այս հոդվածով