Բելգիական KU Leuven համալսարանի էնտուզիաստները փորձարկել են ծանոթությունների որոշ հավելվածներ, այդ թվում՝ հանրաճանաչ Bumble-ը և Badoo-ն, և հայտնաբերել խոցելիություն: Ըստ ամենայնի, դրա օգնությամբ հարձակվողները կարող են 2 մետր ճշգրտությամբ որոշել իրենց զոհերի գտնվելու վայրը։ Ամենահետաքրքիրն այն է, որ հավելվածները «հեռավորության հաշվիչը» ցուցադրելիս չեն նշում օգտատերերի կոորդինատները։ Բայց նրանք օգտագործում են դրանք «ֆիլտրերի» գործառույթի համար՝ հենց այն պարամետրը, որը թույլ է տալիս ընտրել թեկնածուի տարիքը, սեռը և մոտավոր բնակության վայրը:
Անձի ճշգրիտ գտնվելու վայրը որոշելու համար էնտուզիաստներն օգտագործում էին մի մեթոդ, որը կոչվում է եռակողմանիություն(*трилатерация)։
Խնդրի հետ կապված գրեթե բոլոր հավելվածները տեղեկանալուց հետո հավելվածներում կատարել են շտկումներ: Պարզվել է, որ ընդամենը անհրաժեշտ էր կոորդինատները կլորացնել երեք տասնորդական թվերով,ինչը կորդինատները ոչ ճշգրիտ է դարձնում: Այժմ շեղումը մոտ 1 կիլոմետր է, ուստի մարդու գտնվելու ճշգրիտ վայրի հասանելիություն չկա։ Այնուամենայնիվ, կան ծրագրեր, որոնք ոչ մի փոփոխություն չեն կատարել՝ Badoo, Happn և Hinge: Ըստ մշակողների՝ արդեն կան անվտանգության լրացուցիչ միջոցներ, ինչի պատճառով էլ եռակողմանիության(*трилатерация) մեթոդն անարդյունավետ կլինի։
«
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում