Գերմանիան բախվել է մանկական աղքատության ռիսկի կտրուկ աճին՝ հասնելով 2015 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ 20,8 %, հայտնում է Գերմանիայի աշխատանքի և սոցիալական հարցերի դաշնային նախարարությունը։ Սա նշանակում է, որ երկրում յուրաքանչյուր հինգերորդ երեխան գտնվում է աղքատության եզրին,-գրում է Augsburger Allgemeine Zeitung-ը:
Նշվում է, որ Գերմանիայում մանկական աղքատության ռիսկն աճել է մինչև 20,8 %՝ 2021 թվականի 20,4 %-ի դիմաց։
Գերմանիայի Ձախ կուսակցության առաջնորդ Դիմար Բարչը տխուր է անվանել այս ցուցանիշով գրանցված ռեկորդը։ Տեղի ունեցածի պատճառները նա համարում է ինֆլացիան և էներգակիրների գների արագ աճը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ ներկա պայմաններում կա «մանկական աղքատության հետագա զգալի աճի վտանգ»։
Գերմանիայում երեխան համարվում է աղքատության վտանգի տակ, եթե նա ապրում է մի ընտանիքում, որի եկամուտը պակաս է ամբողջ բնակչության միջին եկամտի 60%-ից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում