Իրավաբանական անձանց ակտիվությունը ՀՀ անշարժ գույքի շուկայում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Տնտեսությունում բիզնես շրջանակների ակտիվությունը նկատվում է տարբեր կերպ։ Դիտարկենք անշարժ գույքի շուկան։ Իրավաբանական անձինք գնում և վաճառում են անշարժ գույք՝ ցուցադրելով որոշակի վարքագիծ, որը թույլ է տալիս հասկանալ բիզնես շրջանակների տրամադրվածությունները տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հանդեպ։

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է իրավաբանական անձանց կողմից անշարժ գույքի առուվաճառքի`2024թ․ մայիսի հետևյալ վիճակագրությունը 

Տվյալներից եզրակացնում ենք, որ իրավաբանական անձանց կողմից գնված անշարժ գույքի գործարքների թվաքանակը 2024թ․ մայիսին կազմել է 253 միավոր, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 55%-ով։

Իրավաբանական անձանց կողմից անշարժ գույքի վաճառքի գործարքների թվաքանակը կազմել է 486 միավոր, որը 2023թ․ մայիսի համեմատ աճել է 55%-ով։

Հետաքրքիր իրավիճակ է Երևանում, որտեղ  2024թ․ մայիսին իրավաբական անձանց կողմից անշարժ գույքի գնման և վաճառքի գործարքների տարբերությունը չափազանց մեծ է։

Մասնավորապես, իրավաբանական անձանց կողմից գնված անշարժ գույքի գործարքների թվաքանակը կազմել է 58 միավոր, իսկ վաճառված անշարժ գույքի գործարքների թվաքանակը՝ 300 միավոր։

Նկատենք, որ նման տարբերություն անշարժ գույքի գնման և վաճառքի գործարքների միջև եղել է նաև 2023թ․ մայիսին։

Արագածոտնի մարզում 2024թ․ մայիսին իրավաբանական անձանց կողմից գնված անշարժ գույքի գործարքների թվաքանակը կազմել է 76, իսկ վաճառված գործարքներինը՝  1 միավոր։

Կոտայքի մարզում իրավաբանական անձանց մասնակցությամբ գնված անշարժ գույքի գործարքների թվաքանակը կազմել է 24 միավոր, իսկ վաճառած անշարժ գույքի գործարքների թիվը՝ 105 միավոր։

Արմավիրի մարզում իրավաբանական անձանց մասնակցությամբ գնված անշարժ գույքի գործարքների թվաքանակը կազմել է 51, իսկ վաճառված անշարժ գույքի գործարքների թվաքանակը՝ 105 միավոր։



 Հավելենք, որ անշարժ գույքի գնման գործարքների 78%ը կապված է հողի հետ, որի զգալի մասն ունի գյուղատնտեսական նշանակություն, իսկ վաճառքի գործարքների մոտ 50%-ը պատկանում է բազմաբնակարան շենքերի բնակարաններին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով