41 երկիր փոխել է վիզային ռեժիմը ռուսների համար

1 Min Read

Լեհաստանը և Բալթյան երկրները երկուշաբթի օրվանից ռուսաստանցիների զբոսաշրջային շենգենյան վիզայով մուտքն արգելում են։ Գրում է ТАСС-ը։

Միաժամանակ ԵՄ այլ երկրներ, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի որոշ երկրներ փոխել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքի կանոնները։

Այսպիսով, սեպտեմբերի սկզբից ռուսների համար դեպի Եվրոպա պարզեցված վիզային ռեժիմն այլևս չի գործում։ Այժմ Շենգենյան վիզա ստանալու ժամանակ դիմումի քննարկման ժամկետը ավելացել է մինչև 45 օր, ինչպես նաև ոչ տուրիստական ​​վիզաների համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը, իսկ որոշ դեպքերում դեսպանատները կարող են նաև լրացուցիչ հաստատում պահանջել։ Վիզայի վճարը նույնպես ավելացել է՝ 35 եվրոյից հասնելով 80 եվրոյի։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների որոշ կատեգորիաներ կորցրել են արտոնությունները ոչ տուրիստական ​​բազմակի մուտքի վիզա ստանալու համար։

ԵՄ խորհուրդը փաստացի թույլ է տվել համայնքի երկրներին, ազգային մակարդակով լրացուցիչ սահմանափակումներ մտցնել՝ երկիր ռուսների ընդունման համար։

Կիսվեք այս հոդվածով