Ֆրանսիան էլեկտրաէներգիայի սակավության դեպքում մտադիր չէ անջատել գազը տնային տնտեսությունների համար, բայց ցուրտ ձմռան դեպքում անջատումները չեն բացառվում։ Այս մասին երկուշաբթի օրը France info հեռուստաալիքի եթերում ասել է Էներգետիկայի կարգավորման ֆրանսիական կոմիտեի (CRE) նախագահ Էմանուել Վարգոնը։
Նա նշել է, որ այս միջոցները «մի քիչ բացառիկ են», բայց նման սցենարը «անհնարին» չէ, և որոշ դեպքերում կարող են անջատումներ անել:
«Էլեկտրաէներգիայի պակասի դեպքում բոլոր ձեռնարկությունները և տնային տնտեսությունները նախ ծանուցումներ կստանան գազի և էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, եթե դա չազդի դեֆիցիտի վրա, և Ֆրանսիան չկարողանա ներմուծել անհրաժեշտ քանակությունը, հնարավոր է էլեկտրաէներգիայի անջատում»,-ասել է Վարգոնը։
Միաժամանակ նա կրկնել է, որ գազի հնարավոր անջատումները կանդրադառնան միայն ձեռնարկությունների վրա, մասնավոր տնային տնտեսությունները նման խնդրի չեն բախվի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում