Չինաստանը 2025 թ․-ից կսկսի տիեզերական զբոսաշրջության ծառայություններ մատուցել

1 Min Read

Հայտնի հրթիռային ինժեներ և CAS Space-ի հիմնադիր Յանգ Յիցյանը հայտարարել է, որ Չինաստանը կսկսի տիեզերական զբոսաշրջության ծառայություններ մատուցել 2025 թ․-ից։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

Նրա խոսքով՝ զբոսաշրջիկի համար ենթաօրբիտալ տիեզերական ճանապարհորդության արժեքը կկազմի 2-3 մլն յուան ​​(286.000 – 429.000 դոլար
Գինը բավականին մրցունակ է՝ հաշվի առնելով նույն ուղևորության համար Virgin Galactic-ի կողմից ավելի վաղ հայտարարված 450,000 դոլար տոմսի արժեքը:

Տիեզերագնացը նշել է, որ չինական տիեզերական ծրագրում մասնավոր կապիտալի առկայությունը սրընթաց աճել է՝ տարեկան մոտ 22%-ով՝ հատկապես 2015-2020 թվականներին։ Ներկայումս Չինաստանի օդատիեզերական ոլորտում գործում է մոտ 370 մասնավոր ընկերություն: Նրանք աշխատում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արբանյակների մշակումն ու արտադրությունը, հրթիռային գիտությունը և մասնագիտացված ծառայությունների մատուցումը:

Այս տարվա սկզբին Չինաստանի առաջին տիեզերագնաց և օդաչուների թռիչքների ծրագրի ինժեներական բաժնի ներկայիս տնօրեն Յանգ Լիվեյը ասել է, որ ապագայում տիեզերական զբոսաշրջիկների համար կբացվի Չինաստանի Երկնային պալատի ուղեծրային կայանը, որի շինարարությունը կավարտվի այս տարի։

Կիսվեք այս հոդվածով