Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։ Այս մասին նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Արդեն վաղուց պատրաստ է։ Չգիտեմ` երբվանից է սպասարկվելու, քաղաքական որոշում պետք է կայացվի»,- ասել է Բադասյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում