Բենզինի արտահանման արգելք՝ Ռուսաստանում

1 Min Read

Օգոստոսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը, որը կտևի մինչև 2024 թվականի հոկտեմբերը ներառյալ։  Այս մասին հայտնում է  РБК-ն:

Ռուսաստանից բենզինի արտահանումը սահմանափակելու  որոշման մասին հուլիսի 31-ին հայտարարել է էներգետիկայի առաջին փոխնախարար Պավել Սորոկինը։ Նրա խոսքով, դիզվառելիքի արտահանման արգելք չի պահանջվում։

Մարտի 1-ից օգոստոսի 31-ը բենզինի արտահանման ժամանակավոր արգելք է մտցվել՝ որպես կանխարգելիչ միջոց ամառային բարձր պահանջարկի շրջանում։ Արգելքը չի վերաբերում ԵԱՏՄ երկրներին միջազգային պայմանագրերով մատակարարումների վրա, սակայն մայիսի 20-ից հունիսի վերջ էմբարգոն կասեցվել է։

 

Կիսվեք այս հոդվածով