Թուրքիայի էլեկտրական մեքենաների էկոհամակարգը զարգացնելու նպաստելու համար «sarjagel.com» հետազոտական կայքը կանխատեսումներ է արել ոլորտում իրականացվելիք օտարերկրյա ներդրումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Ուսումնասիրելով ոլորտում Չինաստանի ունեցած շառժառիթները՝ կայքը գրել է, որ առաջիկայում չինական կողմը մեծ ներդրումներ կանի Թուրքիայի էլեկտորոմոբիլային շուկայում:
Նշվել է նաև, որ ոլորտում հաջողելու դեպքում Թուրքիան մի քանի տարվա ընթացքում կվերածվի էլեկտրական մեքենաների արտադրման հանգույցի։
Կայքի գլխավոր տնօրեն Սելչուք Նազիքի համոզմամբ՝ նախ 1 մլրդ, ապա 5-ից 6 անգամ ավելի շատ նոր ներդրումները կարող են Թուրքիային տնտեսական մեծ զարգացում բերել և մեծապես ավելացնել աշխատատեղերը:
Նազիքի ընդգծմամբ, ներդրումները հնարավոր են դարձնում չինական մեքենաշինական և մարտկոցի արտադրմամբ զբաղվող ընկերությունների համար ներդրումների դժվարացումներն ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Նա նաև շեշտել է, որ այս համատեքստում Չինաստանը մտադիր է պահել իր մրցունակ դերն ու ոլորտում առաջընթաց գրանցելու համար շարունակելու է նոր ձեռնտու լուծումներ գտնել և էլ ավելի խորացնել համագործակցությունը Թուրքիայի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում