Հետազոտությունները ցույց են տալիս, որ արհեստական բանականությունը վերացնելու է աշխատատեղերի մինչև 5%-ը Լատինական Ամերիկայում, փոխանցում է Reuters-ը։
Համաշխարհային բանկի և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը Լատինական Ամերիկայում աշխատատեղերի կրճատման ավելի կոնկրետ տվյալներ են նշում՝ 2%-5%։ Հետազոտությունների համաձայն՝ մեծ թվով կանայք և երիտասարդներ կարող են դառնալ գործազուրկ` հաշվի առնելով այն ռիսկը, որ արհեստական բանականությունը կարող է կատարել տվյալ աշխատանքն իրենց փոխարեն։
Այս իրավիճակն է՛լ ավելի կսրի սոցիալական լարվածությունը Լատինական Ամերիկայում, որտեղ շատ բարձր է սոցիալական անհավասարության մակարդակը։
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Լատինական Ամերկայում, առկա խնդիրներով պայմանավորված, թվային ենթակառուցվածքների զարգացումը կարող է էականորեն դանդաղել՝ բարդացնելով արհեստական բանականության ներդրման գործընթացը։
Հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարածաշրջանում աշխատատեղերի 26%-38% կարող են ենթարկվել արհեստական բանականության ազդեցությանը։
Մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ արհեստական բանականությունն էականորեն կարող է բարելավել աշխատատեղերի արտադրողականությունը որոշ կարեոր ոլորտներում, ինչպիսին, օրինակ, կրթությունն է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում