ՀՀ պետական պարտքի հարցը շոշափելիս, վստահաբար, շատերին առաջին հերթին հուզում է այն հարցը, թե որքանով են արդյունավետորեն ծախսվում վերցված միջոցները։
Սակայն տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները փաստում են նաև պետության կողմից իրականացվող և ֆինանսավորվող ծրագրերում հաճախ են բացահայտվում տարատեսակ չարաշահումներ։ Փաստացի ծախսվում են պետական միջոցներ, որոնք, սակայն, հոսում են լրիվ այլ ուղղությամբ։
Կլինեն, անշուշտ, մարդիկ, որոնք կհակադարձեն, թե չարաշահումները բացահայտվում են, քանի որ վերահսկողությունն է ուժեղացվել։ Սակայն, պետք է հասկանալ, որ անկախ ամեն ինչից, գումարներն արդեն իսկ ծախսվել են ոչ լիարժեք, և չեն լուծվել առկա այն խնդիրները, որոնք իրենց ազդեցությունն ունեն հասարակության տարբեր շերտերի վրա։
Նման բացահայտումները ստվեր են գցում տնտեսությունում վարվող քաղաքականության վրա՝ մեծացնելով անվստահության մակարդակը։
Անդրադառնալով պետական պարտքի ծավալներին`պետք է փաստենք, որ այն շարունակում է իր աճը, և ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ունի հետևյալ դինամիկան․
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՀ պետական պարտքը 2024թ․ մայիսի 31-ի դրությամբ կազմել է $12․1 մլրդ. նախորդ ամսվա նկատմամբ ավելացել է $32․4 մլն-ով։
Արտաքին պետական պարտքի ծավալները 2024թ․ մայիսի 31-ի դրությամբ հաստատվել են $6․3 մլրդ մակարդակում։ Վերջինիս նախորդ ամսվա համեմատ կրճատվել է մոտ $52 մլն-ով։
Ներքին պարտքի ծավալները 2024թ․ մայիսի 31-ի դրությամբ նախորդ ամսվա համեմատ աճել են մոտ $84 մլն-ով՝ կազմելով $5․8 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում