Microsoft-ը «վերակենդանացնում է» մոռացված Skype-ը

1 Min Read

Microsoft-ը հայտարարել է Skype-ի աուդիո և տեսազանգերի ծառայության թարմացման մասին: Այժմ մեսենջերում գովազդ չի լինի։ Ըստ մշակողների՝ փոփոխությունները հայտնվել են ծրագրի վերջին տարբերակում բոլոր հասանելի հարթակներում։

Գովազդը կվերանա ինչպես հիմնական չաթի միջերեսում, այնպես էլ ալիքների բաժնում։ Այնուամենայնիվ, այն կմնա MSN-ի նորությունների հոսքում, որը հնարավոր է անջատվլ հավելվածի կարգավորումներ բաժնում:

Ինչպես հայտարարել է Microsoft-ը, ղեկավարությունն այս քայլին է գնացել, քանի որ լսել է օգտատերերի կարծիքը։ Փոփոխությունների շնորհիվ մարդիկ կկարողանան «կենտրոնանալ իրենց զրույցների վրա՝ չշեղվելով գովազդից»: Սա Skype-ի հավելվածը կդարձնի «ավելի մաքուր և հարմար»:

Բացի այդ, մեսենջերն աշխատում է նաև այլ գործառույթների վրա։ Windows-ի և macOS-ի օգտատերերին հասանելի կլինի չաթի պատուհաններում պատկերներ գեներացնելու գործիք:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով