Ուորեն Բաֆեթի ամերիկյան Berkshire Hathaway հոլդինգը հուլիսին ավելացրել է Bank of America-ի բաժնետոմսերի վաճառքը մինչև ավելի քան 3 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Berkshire-ը հուլիսի 25-ից հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում վաճառել է բանկի 18,4 միլիոն բաժնետոմս 767 միլիոն դոլարով: Հուլիսի 17-ից ընկերությունը 3,05 մլրդ դոլարով վաճառել է Bank of America-ի 71,2 մլն բաժնետոմս՝ իր մասնաբաժինը բանկում կրճատելով 6,9%-ով՝ հասնելով 961,5 մլն բաժնետոմսի։
Բաֆեթի կոնգլոմերատը դեռևս ունի Bank of America-ի մոտ 12,4%-ը՝ 39,5 մլրդ դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում