Կառավարությունը աջակցություն կտրամադրի ԱԱՀ վճարող սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին

3 Min Read

Կառավարությունը նախատեսում է պետական աջակցություն տրամադրել ԱԱՀ վճարող սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին։ Որոշման նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։ 

«Մսի իրացման շղթայում սպանդանոցների դերը մեծացնելու, դրանք որպես լոգիստիկ կենտրոն կայանալու հարցում աջակցելու և մսեղիքի իրացումը սպանդանոցների միջոցով իրականացնելու և հարկային հավասար պայմաններ ապահովելու նպատակով կարևորվում է սույն որոշման նախագծի ընդունումը, ըստ որի ԱԱՀ վճարող համարվող սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին ֆերմերային տնտեսություններից գնված խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային սպանդից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցության տրամադրմամբ վերջիններիս և շրջանառության հարկ վճարող տնտեսավարողների համար կստեղծվի հավասար մրցակցային պայմաններ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ ։ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության համաձայն` սպանդանոցային ծառայություններ մատուցող գրանցված տնտեսավարողները 63-ն են, որոնցիցզ`

  • 13-ը չեն գործում 2024 թվականի ապրիլի 4-ի դրությամբ,
  • 13-ը համարվում են ԱԱՀ,
  • 26-ը՝ շրջանառության,
  • 10-ը՝ միկրոհարկ,
  • 1-ը պարզեցված հարկ վճարողներ։

Նշվում է, որ սպառողներին որակյալ ու անվտանգ միս մատակարարելու նպատակով գյուղատնտեսական կենդանիների սպանդը պետք է իրականացվի սպանդանոցներում կամ սպանդանոցային կետերում, սպանդանոցները գործում են հարկային տարբեր դաշտերում և գտնվում են մրցակցային ոչ հավասար պայմաններում, որի պատճառով դեռևս հիմնականում ծառայություններ են մատուցում։ 

  • «Այս դեպքում գյուղատնտեսական կենդանիները սպանդի են ենթարկվում սպանդանոցներում, իսկ մսեղիքը սպանդը պատվիրողի կողմից ոչ միշտ է շուկայահանվում սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասախան տրանսպորտային միջոցներով՝ չպահպանվելով մսեղիքի տեղափոխմանը ներկայացվող պահանջները։ Բացի այդ, շուկայում ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով և ոչ պատշաճ վարչարարության հետևանքով մսի արժեշղթայում գործող և շրջանառության հարկ վճարող տնտեսավարողները ԱԱՀ վճարող համարվելուց խուսափելու նպատակով չեն փաստաթղթավորում իրական շրջանառությունը։
  • Մսի իրացման շղթայում սպանդանոցների դերը մեծացնելու, դրանք որպես լոգիստիկ կենտրոն կայանալու հարցում աջակցելու և մսեղիքի իրացումը սպանդանոցների միջոցով իրականացնելու և հարկային հավասար պայմաններ ապահովելու նպատակով կարևորվում է սույն որոշման նախագծի ընդունումը, ըստ որի ԱԱՀ վճարող համարվող սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին ֆերմերային տնտեսություններից գնված խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային սպանդից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցության տրամադրմամբ վերջիններիս և շրջանառության հարկ վճարող տնտեսավարողների համար կստեղծվի հավասար մրցակցային պայմաններ։ Նկատի ունենալով, որ մանր եղջերավոր կենդանիների և խոզերի համարակալման համակարգի բացակայությամբ պայմանվորված ռիսկեր են առաջանում դրանց նույնականացման համար՝ աջակցությունը նախատեսվում է տրամադրել միայն  խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային սպանդից ստացված մսեղիքի իրացման գործարքների մասով»,- մասնավորապես նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Կիսվեք այս հոդվածով