Կառավարությունը 40 մլն դոլար վարկ կվերցնի «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագրի» համար

1 Min Read

ՀՀ Կառավարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 40 մլն դոլար վարկ կվերցնի «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագրի» համար։ Որոշման նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։ 

Համաձայնագրով Բանկը համաձայնում է վարկառուին տրամադրել 40,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային միջոցներ հետևյալ պայմաններով և դրույթներով. 

  • Վարկի գումար` 40,000,000 ԱՄՆ դոլար,
  • Վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6 ամսյա SOFR + լողացող սպրեդ, որը 01.07.2024 դրությամբ կազմում է 5․39%+ 1.45%,
  • Պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
  • Միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում, 
  • Վարկի մարման ժամկետ՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի,
  • Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին,
  • Մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2039թ. հուլիսի 15-ից մինչև 2049թ. հունվարի 15-ին՝ վարկի գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով,
  • Վարկառուն իրավունք ունի վարկի մասհանված մնացորդի լողացող տոկոսադրույքը փոխարկել ֆիքսված տոկոսադրույքի, և հակառակը, ինչպես նաև կատարել արժույթի փոփոխություն:

Այսպիսով՝ Վարկառուն, այսինքն՝ Հայաստանի հանրապետությունը, պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով և դրույթներով սպասարկել և մարել վարկը:

Կիսվեք այս հոդվածով