Hamster Kombat-ի ծրագրավորողները ժետոնների 60%-ը կհատկացնեն խաղացողներին

1 Min Read

Hamster Kombat ժետոնների ընդհանուր մատակարարման 60%-ը նախատեսված է խաղացողների համար։ Այս մասին ասված է white paper նախագծում , գրում է The Block-ը։

«Մնացածը նախատեսված է շուկայի իրացվելիության, էկոհամակարգային գործընկերությունների և դրամաշնորհների, պարգևների և այլ նպատակների ապահովման համար», – ասված է փաստաթղթում:

White paper-ի տվյալներով՝ խաղի լսարանը հասել է 300 միլիոն օգտատերերի 190 երկրներում։ Նրանցից 50 միլիոնն ամեն օր ակտիվ է։

Մշակողները նախազգուշացրել են, որ վենչուրային կապիտալի ընկերությունները չեն աջակցում Hamster Kombat-ին: Ուստի թոքենները հնարավոր է  խնդիրների բախվեն վաճաառքի փուլում:

White paper-ը նաև պնդում է, որ խաղն արդեն հասել է եկամտաբերության։ Թիմը «պարտադիր չէ թոքեններ վաճառի՝ հաշիվները վճարելու համար»:

Մշակողները նախատեսում են չսահմանափակվել ընթացիկ նախագծով։

Հիշեցնենք, որ «Telegram»-ում Notcoin-ի, Hamster Kombat-ի և նրանց անալոգների շուրջ տիրող ոգևորության ֆոնին մեսենջերի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է ամսական 950 միլիոնը։

Կիսվեք այս հոդվածով