Արի՛ Սիսիան` մասնակցելու «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհանոցային փառատոնին

1 Min Read

2024 թ․ օգոստոսի 10-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած 3-րդ «Նավասարդ»-ը՝ հայ-իրանական մշակութային և խոհանոցային փառատոնը։

Փառատոնի նպատակն է խթանել  Հայաստանի և Իրանի միջև  տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունիքի ձևավորմանը, դիվերսիֆիկացմանն ու մրցունակության բարձրացմանը,  երկու երկրների միջև  համագործակցության և բարեկամության ամրապնդմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Սյունիքի մարզի՝ որպես կայուն, ապահով և գրավիչ զբոսաշրջավայրի նկարագրի ձևավորմանը։

Փառատոնի ընթացքում  հայ և իրանցի խոհարարներն իրենց տաղավարներում կներկայացնեն երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունն իրենց առանձնահատկություններով և ընդհանրություններով։ Մշակութային և երաժշտական գոտիներում արվեստագետներն, արհեստագործները, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչները  կներկայացնեն երկու երկրների հարուստ մշակույթն, արվեստն ու արհեստը։

Փառատոնի ընթացքում կկազմակերպվի նաև խոհարարական մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն ու մրցանականեր կշնորհվեն  փառատոնի ավարտական մասում։

Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի հայկական ֆեդերացիան և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ  Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակութային կենտրոնի և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։

Փառատոնի տարածքը հյուրերի համար բաց կլինի ժամը 16:00-ից մինչև  22:30։

Վայրը՝ Սյունիքի մարզ, ք Սիսիան, Սիսակ Նահապետի անվան հրապարակ։

Կիսվեք այս հոդվածով