Վրաստանում զբոսաշրջիկների ծախսերը 2024 թվականի երկրորդ եռամսյակում կազմել են 3,4 մլրդ լարի (1,25 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է Sakstat-ը։
Սա 2,7%-ով ավելի է, քան 2022թ. Վրաստան մեկ այցի միջին ծախսը կազմել է 2,2 հազար լարի (830 դոլար), իսկ մնալու տևողությունը՝ 5,1 գիշեր։
Ընդհանուր առմամբ այս ընթացքում երկիր է այցելել 1,2 մլն զբոսաշրջիկ։ Դրանք հիմնականում 31-ից 50 տարեկան ճանապարհորդներ են։ Իսկ նրանց կեսից ավելին (53,7%) եկել էր հանգստանալու և զվարճանալու։ Ընդ որում, այցելությունների 73,9%-ը եղել են կրկնակի այցելություններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում