Անցյալ տարի հուլիսին Գյումրիում տեղի ունեցավ Գրանթ Թորնթոնի ԱՊՀ ընկերությունների բաժնետերերի տարածաշրջանային ամենամյա ժողովը՝ ցանկանալով այլ երկրներից ժամանած մեր գործընկերներին ոչ միայն «ծանոթացնել» Գյումրու հետ, այլ նաև՝ նպատակ ունենալով մեր ներկայությունն ու գործունեությունը ավելի տեսանելի դարձնել Գյումրիում և մեզ հետ Գյումրի տանել միմիայն դրական փոփոխություններ և մեր մասնագիտական գիտելիքներն ու փորձը ծառայեցնել հանուն մեր հաճախորդների, գործընկերների և համայքների կենսակերպի բարելավման:
«Այսօր մենք կրկին Գյումրիում ենք և, այո, մենք եկել ենք մեծ հեռանկարներ ունեցող, և, անխոս, արժեք ստեղծող ծրագրեր կյանքի կոչելու: Այս տարի մենք Գյումրիում մեկնարկել ենք բաց քննարկումների շարք՝ ոլորտի լավագույն մասնագետների կողմից՝ արդի ամենապահանջված թեմաներով:
Այս տարվա առաջին հանդիպում-քննարկումը իրականացրեցինք Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) հետ համատեղ, և այսօրվա թեման վերջին տարիների ամենաակտուալ թեմաներից է՝ կիբեռանվտանգություն:
Այսպիսի հանդիպում-քննարկումները շարունակական են լինելու Գյումրիում, և, հետևելով մեր պաշտոնական էջերին, տեղեկացված կլինեք առաջիկայում սպասվող մյուս թեմաներից», -մեկնաբանում է Գրանթ Թորնթոն Հայաստանի՝ Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի մենեջեր Մարիամ Մկրտչյանը:
Կիբեռանվտանգության թեմայով առաջին բաց քննարկումը, որը վարում էր Գրանթ Թորնթոն Հայաստանի՝ Կիբեռանվտանգության, գործարար ռիսկերի և տեխնոլոգիաների ծառայությունների բաժնի բաժնետեր Օլգա Սեմյոնովան, մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շարքում:
«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները վաղուց արդեն թափանցել են մեր առօրյա կյանք և փոխել այն: Մեզնից շատերը, հատկապես երիտասարդները, տեղյակ չեն, թե որքանով ենք մենք կախված ՏՏ-ներից և թե մեզ տրված հնարավորություններից բացի ինչպիսի սպառնալիքներ կարող են նրանք իրենց հետ բերել: Միանշանակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և կիրառության ընդլայնման դրական միտումներին զուգահեռ առաջ են գալիս նոր մարտահրավերներ, և այո, կիբեռանվտանգությունը ժամանակակից աշխարհի գլխավոր մարտահրավերներից մեկն է։
Եվ, իհարկե, ցանկացած մարտահրավերների և սպառնալիքի դեպքում՝ իրազեկված լինելը պաշտպանված լինելու կարևորագույն նախապայմաններից է»,- նշում է Օլգա Սեմյոնովան:
«Վստահ եմ քաղաքում նկատել եք մեր գովազդային պաստառները, որոնք, պատմում են մեր նախաձեռնություններից ևս մեկի մասին՝ Գյումրին իմ մտքում, կամ ինչպես մենք սիրում ենք ասել՝ «Gyumri on my mind»:
Գրանթ Թորնթոնի գործունեության մեջ մշտապես առկա են նորարարությունն ու ստեղծարարությունը, իսկ Գյումրին, անխոս, մեզ ոգեշնչում է։
Եվ այսօր և´ Գյումրեցի ուսանողին, և´ արդեն իսկ կայացած մասնագետին մենք առաջարկում ենք միանալ մեր թիմին՝ միասին նոր հորիզոններ բացահայտելու և իրականություն դարձնելու իր բոլոր գաղափարները: Այստեղ կարևորագույն գործոններից մեկը, կարծում ենք, հենց այն է, որ մենք հնարավորություն ենք ընձեռնում հաջողակ կարիերայի ուղի կառուցել հենց այստեղ՝ Գյումրիում՝ աշխատելով մեզ մոտ հեռահար։
Եվ այո, Գրանթ Թորնթոնը դռներ է բացում դեպի մեծ աշխարհ, և միանալով մեզ և շարունակելով ապրել Գյումրիում, և´ Գյումրեցի ուսանողը, և´ արդեն իսկ կայացած մասնագետը կարող է օգտվել Գրանթ Թորնթոնի՝ իրեն ընձեռնած անսահման հնարավորություններից:
Կարծում ենք, սա մեր ընկերության մարդակենտրոն լինելու խոսուն ապացույցն է:
Իսկ մոտ ապագայի հետ կապված էլ փակագծերը փոքր-ինչ բացելով՝ կարող ենք ասել, որ սեպտեմբերին նախատեսում ենք, իհարկե, համագործակցելով Գյումրիի բարձրագույն կրթական հաստատությունների հետ, հանդիպումների շարք ունենալ Գյումրիի ուսանողների հետ ինչպես առկա, այնպես էլ առցանց տարբերակներով և մեր հնարավորությունների ու փորձառության սահմաններում նպաստել երիտասարդ սերնդի կրթությանը»,- հավելում է Մարիամ Մկրտչյանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Մարիամ Մկրտչյանին
Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի մենեջեր
Գրանթ Թորնթոն Հայաստան
Հ.` +374 10 50 09 64/61
Վեբ–կայք՝ www.grantthornton.am
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում