Fastex էկոհամակարգն այս տարի նույնպես իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Seaside Startup Summit 2024-ին՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր: Այս նախաձեռնության հետ համագործակցությունն սկիզբ է առել դեռ 2019 թվականից:
«Որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ՝ Fastex-ը մշտպես կարևորում է նորարական գաղափարների, նախագծերի և առաջատար տեխնոլոգիաների կիրառումը և զարգացումը։ Հենց այդ նպատակով այս տարի ևս աջակցում ենք տարածաշրջանում ՏՏ ոլորտի ամենամասշտաբային իրադարձությանը՝ Seaside Startup Summit-ին», – նշել է Ֆասթեքսի համահիմնադիր Ռոման Բադալյանը:
Միջոցառման օրերին մասնակիցների ուշադրությունը գրավել են Fastex-ի և AKNEYE-ի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումները:
Հուլիսի 24-ին տեղի ունեցած Fastex 14-րդ տեղեկատվական հանդիպման ընթացքում որպես խոսնակ հանդես են եկել Fastex-ի վճարումների բաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը և պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը:
Խոսնակները ներկայացրել են Fastex թվային և ֆիզիկական քարտերը, որոնք արդեն հասանելի են և հնարավորություն են տալիս օնլայն և օֆլայն տարբերակով իրականացնել վճարումներ ամբողջ աշխարհում՝ քարտերը կրիպտոարժույթներով լիցքավորելու դեպքում:
Ներկայացվել են նաև Bahamut հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաջողությամբ ֆինանսական աջակցություն ստացած և արդեն գործող ստարտափային DeFi նախագծերը, ինչպիսիք են Mutuari-ն, Lolik-ը և SilkSwap-ը:
Նշենք, որ Բահամուտ հիմնադրամն ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը՝ օգնելով ստարտափ նախագծերին կառուցել իրենց բիզնեսը Web3 տիրույթում, մասնավորապես՝ Բահամուտ բլոկչեյնում:
Ֆասթեքսի տեղեկատվական հանդիպման շրջանակում մասնագետները զրուցել են դեռևս SSS19-ում Ֆասթեքսի կողմից ֆինանսավորում ստացած ստարտափ նախագծերից մեկի՝ ForestBerg-ի համահիմնադիր Ալբերտ Ամիրբեկյանի հետ: Ալբերտը ներկաներին պատմել է Ֆասթեքսի ֆինանսական աջակցության շնորհիվ թիմային նախագծերում իրականացրած բարելավումների մասին:
ԱՏ տեխնոլոգիաների և հեռավար զոնդավորման օգնությամբ տարբեր ինժեներական լուծումներ տրամադրող ForestBerg-ը Ֆասթեքսի կողմից ստացած 10.000 FTN դրամաշնորհն ուղղել է գեոդեզիական դրոնի և այլ սարքավորումների ձեռքբերմանը:
Հուլիսի 25-ին AKNEYE-ն իր հերթին Ֆասթեքսի տաղավարում պանելային քննարկում է նախաձեռնել տեղեկատվական հանդիպման շրջանակում: Քննարկման մասնակիցներն էին հայազգի արտիստներ Գարեգգինը և Սարկո Մենեն և վրաստանից ժամանած Մակո Լոմաձեն:
Արտիստները պատմել են AKNEYE-ի հետ գործակցության, առաջիկա նախագծերի, Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում իրենց փորձառության և գաղափարների մասին:
Միջոցառումը եզրափակվել է ստարտափներին մրցանակներ հանձնելու արարողությամբ, որի ընթացքում Ֆասթեքս էկոհամակարգի համահիմնադիր Ռոման Բադալյանը մրցանակը հանձնել է «Հովիվ» ստարտափ նախաձեռնությանը, որն արհեստական բանականության միջոցով նորարարական լուծումներ է առաջարկում գյուղատնտեսության և անասնապահության ոլորտներում գործող կազմակերպություններին:
***
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։
Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում