Telegram-ի հիմնադիրը հայտնել է, որ ունի ավելի քան 100 կենսաբանական երեխա

1 Min Read

Պավել Դուրովն ասել է, որ 15 տարի առաջ սերմնահեղուկի դոնոր դառնալուց հետո 12 երկրներում ունի ավելի քան 100 կենսաբանական երեխա։  Միլիարդատերը նշել է, որ իր կենսանյութը դեռ հասանելի է Մոսկվայի կլինիկաներից մեկում օգտագործման համար։ Նա նաև խոստացել է բացել իր ԴՆԹ-ի հասանելիությունը՝ երեխաների համար ավելի հեշտ գտնելու միմյանց: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը 8-րդ տեղում է  Forbes-ի ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշում։ Նրա  կարողությունը կազմում է 15,5 միլիարդ դոլար:

Կիսվեք այս հոդվածով