Այս տարածաշրջանում աշխատելը դարձել է ծախսատար․ԿԲ նախագահը՝ աշխարհաքաղաքական և սանկցիոն ռիսկերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ բանկերի թվում այս պահին չունենք միջազգային «գլոբալ խաղացող» բանկ, HSBC –ն ոչ մեր պատճառով, բայց հեռացավ, Ամերիաբանկի միաձուլման գործարքն էլ նոր է ավարտվել, և արդյունքները դեռևս տեսանելի չեն։ Ինչպե՞ս է մեր բանկային համակարգն ընկալվում դրսի «խաղացողների» կողմից. Banksnews.am-ի հետևյալ հարցին ի պատասխան՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ աշխարհում բանկային համակարգը դառնում է ավելի լոկալ։

Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո այս տարածաշրջանը դիտարկվում էր որպես ընդլայնման մեծ դաշտ, բայց այժմ նույն մտածելակերպը չկա:

«Եթե ԱՄՆ պատժամիջոցային օրենքները խախտվում են, տուգանքներ են առաջանում։ Դա է պատճառը, որ գլոբալ բանկերի համար այս տարածաշրջանում աշխատելը դարձել է ծայրահեղ ծախսատար։ Այս փուլում գլոբալ խաղացողները նախընտրում են զերծ մնալ նոր շուկաներ մուտք գործելուց»,- հավելեց Մարտին Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

Կիսվեք այս հոդվածով