Սպիտակ տան տնտեսական խորհրդատուների խորհրդի անդամ Ջարեդ Բերնշտեյնը կիրակի ունեցած ելույթում նշել է․ «Սպառողական գների աճը մնում է անհարմար բարձր»։ Հայտնում է ТАСС-ը։
Բերնշտեյնը հավելել է, որ, իր կարծիքով` ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի միջոցներով, որը հանդիսանում է կենտրոնական բանկը, գնաճը նվազեցնելու աստիճանական շտկումներ են կատարվում։
ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը երեքշաբթի հայտարարեց, որ օգոստոսին երկրում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 8,3%-ով։ Մեկ ամիս առաջ այս ցուցանիշը կազմում էր 8,5%։ Փորձագետներն ակնկալում էին գնաճի ավելի էական դանդաղում։ Օգոստոսյան թվերը կարող են հանգեցնել նրան, որ սեպտեմբերի 20-21-ի նիստում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը 0,75 տոկոսային կետով բարձրացնի բազային զեղչման տոկոսադրույքը՝ հասցնելով 3-3,25%-ի՝ այս տարի երրորդ անգամ անընդմեջ ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում