«Bitcoin 2024» գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ նախկիн նախագահ, ներկայում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նշել է, որ բիթքոյնը մարդկության ձեռբերումների հրաշքներից է, փոխանցում է РБК-ն: Թրամփը հավելել է՝
Բիթքոյնը կապտալիզացիայով կգերազանցի ոսկուն։
Թրամփը նշել է՝ նախագահ ըտրվելու պարագայում ինչ քաղաքականություն կվարի բիթքոյնի մասով։
ԱՄՆ-ն կվերածվի աշխարհի կրիպտո մայրաքաղաքի և միջազգային բիթքոյն գերտերության։
Բիթքոյնը չի սպառնում ամերիկյան դոլարին։
Եթե ԱՄՆ-ն միջոցներ չձեռնարկի կրիպտոարժույթների մասով, ապա դա կանի Չինաստանը։
ԱՄՆ-ն կթողարկի մեծ ծավալներով սթեյբլքոյիններ, որոնք կապված կլինեն ԱՄՆ դոլարին,վև միլիարդավոր մարդկանց համար հասանելի կդառնան։ Նախագահ ընտրվելուց հետո կստեղծվի կրիպտոարժույթների գծով նախագահական խորհրդատվական խորհուրդ։ ԱՄՆ կառավարության կողմից առգրավված բիթքոյինները չեն վաճառվի։ Նախագահ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստեղծի բիթքոյն պահուստներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում