Ի՞նչ դիրքեր են զբաղեցնում ՀՀ բանկերը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. 2024թ. II եռամսյակ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

ՀՀ բանկերը շարունակում են իրենց տեղը զբաղեցնել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում: ՀՀ-ում գործունեություն ծավալող թվով 18 առևտրային բանկերը միասին 2024թ. երկրորդ եռամսյակում վճարել են պետբյուջե ֏ 60,01 մլրդ: Վերջինս 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 17%-ով, իսկ 2024թ. առաջին եռամսյակի համեմատ՝ մոտ 3 անգամ:

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ երկրորդ եռամսյակում վճարած հարկերի ծավալներով առաջին  հայտնվել  Ամերիաբանկը, որը պետբյուջե է վճարել ֏14,4 մլրդ-ի հարկ։ Վերջինս 2024թ․ առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալների համեմատ աճել է մոտ 5 անգամ, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակում վճարած հարկերի համեմատ նվազել է 20%-ով։

2024թ․ երկրորդ եռամսյակում վճարած հարկերի ծավալով երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ինեկոբանկը՝ ֏6,7 մլրդ։ 2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ Ինեկոբանկի վճարած հարկերի ծավալներն աճել են 9%-ով, իսկ 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ՝ մոտ 5 անգամ։

Երրորդ հորիզոնականում է Ակբա բանկը։ Վերջինս 2024թ․ 2-րդ եռամսյակում վճարել է ֏ 5,5 մլրդ-ի հարկ. 2-րդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 3 անգամ, իսկ 2024թ․ 2-րդ եռամսյակի համեմատ՝ մոտ 2 անգամ։



Մյուս կողմից 2024թ․ երկրորդ եռամսյակում վերջին 3 հորիզոնականներում են հայտնվել Բիբլոս Բանկ Արմենիան, Արցախբանկը և Արմսվիսբանկը։ Վերջիններս 2024թ․ երկրորդ եռամսյակում վճարել են համապատասխանաբար շուրջ ֏ 358 մլն, ֏ 679 մլն  և ֏ 925 մլն հարկ։

2024թ․ երկրորդ եռամսյակում 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ Բիբլոս Բանկ Արմենիայի վճարած հարկերի ծավալներն աճել են 16%-ով, իսկ Արսմվիսբանկի դեպքում՝ նվազել 27%-ով։

Արցախբանկը 2023թ․ երկրորդ եռամսյակում բացակայել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից։

2024թ․ երկրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ  Բիբլոս Բանկ Արմենիայի վճարած հարկերի ծավալներն աճել են մոտ 2%-ով, Արցախբանկի վճարած հարկերի ծավալները՝ մոտ 3 անգամ:

Արմսվիսբանկը ևս նախորդ եռամսյակի համեմատ աճ է գրանցել վճարած հարկերի ծավալների մասով՝ մոտ 2 անգամ։



  • Նկատենք, որ 2024թ. երկրորդ եռամսյակում վճարած հարկերի ծավալներով առաջատար եռյակում է հայտնվել Ինեկոբանկը, որը առաջին կիսամյակում զբաղեցնում էր 5-րդ տեղը: Փոխարենը այս տարվա 2-րդ եռամսյակում Արդշինբանկն է զիջել դիրքը՝ նախորդ եռամսյակում առաջատար եռյակից հայտնվելով 5-րդ հորիզոնականում:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով