Philips-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են Նյու Յորքում և Ամստերդամում երկրորդ եռամսյակի հաշվետվության հրապարակումից հետո:
Ընկերության ֆինանսական արդյունքները գերազանցել են վերլուծաբանների սպասումները, զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան վեց անգամ:
Philips-ը վերականգնվում է այն բանից հետո, երբ կատարեց շտկումներ իր սարքերում, որոց պատճառով ստիպված էր եղել հետ կանչել քնի ապնոէի իր սարքերը, որոնք կարող էին վտանգավոր լինել առողջության համար, նշում է Bloomberg-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում