Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝
- ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 62.5 հազար մարդ.
- ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 45.8 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով.
- ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 18.5 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 6458 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 684-ը նոր ստեղծված աշխատատեղ են.
- աշխատանքի է տեղավորվել 6689 աշխատանք փնտրող (3824-ը՝ կին, 1444-ը՝ երիտասարդ, 80-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ).
- Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 11342 գործազուրկի կարգավիճակը: