Աշնանը Երևանում կլինեն ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուսներ

0 Min Read
Մենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը մարդկանց համար հարմարավետ ու ժամանակակից տրանսպորտով փոխարինելու գործընթացը։ Աշնանը Երևանում կլինեն ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուսներ՝ 12 մետր երկարությամբ: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:
«Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին»,- նշված է գրառման մեջ։

Կիսվեք այս հոդվածով