Ռուսաստանին չի հաջողվում իրականացնել միջազգային վճարումների մոտ 80%-ը յուանով

1 Min Read

Ռուսական ընկերությունները դժվարությունների են հանդիպել չինական արժույթով անդրսահմանային վճարումների հետ կապված։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ յուանով վճարումների մոտ 80%-ը հետ է վերադարձվում Ռուսաստան։

«Ռուսական ընկերությունների համար դժվարացել է չինական արժույթով միջսահմանային վճարումներ կատարելը։ Այժմ յուանով վճարումների մոտ 80 տոկոսը հետ է վերադարձվում Ռուսաստանի Դաշնություն»,–գրում է թերթը։

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ իրավիճակը գնալով վատանում է։

Դեպի Չինաստան արժութային փոխանցումների հարցերին ծանոթ մարդիկ այդ դժվարությունները կապում են չինական կողմի պահանջների ավելացման հետ։ Նրանց տեղեկություններով՝ նա ավելի ու ավելի շատ փաստաթղթեր է պահանջում։

Կիսվեք այս հոդվածով