Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի մեծ մասը վերադարձվել է գնորդներին. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

1 Min Read

Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի մեծ մասը վերադարձվել է գնորդներին։ Այս մասին Banksnews.am-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։ 

ԿԳՄՍ նախարարությունը մեզ փոխանցեց համերգի կազմակերպիչ  «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի պատասխանը․ 

«Այս պահին համերգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում արտիստի թիմի հետ, որի արդյունքում պայմանագրով սահմանված կարգով Ձեզ կուղարկվի համերգի անցկացման ամսաթվի մինչև երեք տարբերակ՝ Ձեր կողմից համերգի վերջնական օրը ընտրելու նպատակով»,– ասված է Սիմոնյանի` ԿԳՄՍՆ–ին ուղարկված պատասխանում։

Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի համերգը նախատեսված էր Երևանում սեպտեմբերի 23-ին, սակայն չեղարկվեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառով։

Համերգի համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուպ Դոգը գումարը չի վերադարձրել։ 

Համերգի կազմակերպիչը խոստացել է, որ համերգը կկայանա, երբ երգչի ծրագրերում ազատ ժամանակ լինի։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով