Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր

1 Min Read

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացրել է լուսանկարները Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) – /Հ-17/ ճանապարհից՝ մինչ հիմնանորոգումը և հիմնանորոգումից հետո։

««ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ-ն ՀՀ պետական բյուջեի միջոցներով բարեկարգել է ճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածը։ 1.7կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Արմավիր քաղաքը։ Այն Արմավիրի Երևանյան փողոցից ձգվում է դեպի Նորապատ և միանում Սարդարապատ ընթացող ճանապարհին։ Այս ճանապարհի շնորհիվ կբեռնաթափվի Արմավիր քաղաքը։ Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր և այն կշրջանցեն հիմնանորոգված ճանապարհով»,- հայտնում են հիմնադրամից։

Կիսվեք այս հոդվածով