Վրաստանում մոլախաղերի բիզնեսը որքա՞ն է վճարել պետությանը

1 Min Read

Վրաստանում մոլախաղերի բիզնեսը 2024 թվականի առաջին կիսամյակում պետությանը վճարել է 124 միլիոն լարի (45,8 միլիոն դոլար)՝ 25 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն:

Կազինո, խաղային ավտոմատ սրահ կամ խաղադրույքների խանութ բացելու թույլտվության համար բյուջե է մուտքագրվել 47,6 մլն լարի, իսկ խաղային ավտոմատներից և խաղային սեղաններից միջնորդավճարը կազմել է 76,7 մլն լարի։

Անցյալ տարեվերջին իշխանությունները կազինոյի շահույթի հարկը 10%-ից բարձրացրել են 15%-ի, իսկ քաղաքացիների շահած գումարները հանելու համար՝ 2%-ից 5%-ի։

Կիսվեք այս հոդվածով