Apple-ը դուրս է մղվել չինական սմարթֆոնների շուկայի առաջատարների հնգյակից

1 Min Read

2024-ի երկրորդ եռամսյակի վերջում Apple-ը դուրս է մնացել Չինաստանին սմարթֆոնների մատակարարների հնգյակից:

Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Canalys վերլուծական ընկերության տվյալներին։

Առաջատարը չինական vivo-ն էր՝ 19% շուկայական մասնաբաժնով։ Ապրիլ-հունիսի վերջին ապրանքանիշի վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 15%-ով՝ հասնելով 13,1 միլիոն սմարթֆոնի։ Երկրորդ տեղը զբաղեցրել է OPPO-ն՝ 16% մասնաբաժնով։ Լավագույն եռյակը եզրափակում է HONOR-ը՝ շուկայի 15%-ով։ Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Huawei-ը (15%) և Xiaomi-ն (14%)։

Պատմության մեջ առաջին անգամ Չինաստանում սմարթֆոնների լավագույն մատակարարների 5-յակն ամբողջությամբ կազմված է տեղական ընկերություններից, նշել է Canalys-ի վերլուծաբան Լուկաս Չժոնգը։

Apple-ի մասնաբաժինը շուկայում նվազել է մինչև 14%: iPhone-ի վաճառքը երկրորդ եռամսյակում կազմել է 9,7 միլիոն սարք՝ Xiaomi-ի 10 միլիոնի դիմաց:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով