Հայտնի է դարձել Meizu ապրանքանիշի առաջին մեքենայի պրեմիերայի օրը

1 Min Read

Սմարթֆոններ արտադրող չինական Meizu ընկերությունը նախատեսում է իր առաջին մեքենան ներկայացնել այս տարվա վերջին:

Այս մասին հայտնում է Carnewschina.com-ը։ Մեքենաները արտադրվելու է Geely-ի կողմից։

Նշվում է, որ Meizu մեքենայի դիզայնն արդեն հաստատվել է։ Դա կլինի քրոսովեր՝ ցածր ուրվագիծով և մեծ պանորամային տանիքով։ Մեքենայի տեխնիկական տվյալների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

2024 թվականի հունվարին Meizu-ն ստեղծեց DreamCar MX համայնքը՝ ինտերակտիվ հաղորդակցման հարթակ ապրանքանիշի երկրպագուների համար: Այն թույլ է տալիս փոխանակվել մտքերով և մասնակցել մեքենաների նախագծման և մշակման գործընթացին: Սա կօգնի ընկերությանը հասկանալ օգտատերերի կարիքները և բավարարել նրանց:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով