Մեքենաշինությունը տնտեսության կարևորագույն ճյուղերից է, որից անմիջականորեն կախված են բազմաթիվ այլ ոլորտներ։ Հայաստանը, իհարկե, շատ հեռու է նույնիսկ ոչ բարձր որակական հատկանիշներով ավտոմեքենաների մասայական արտադրություն ունենալուց, սակայն մենք դարձել ենք էժան ավտոմեքենաների կուտակման կենտրոն։ Մեր քաղաքացիները մեծ ծավալներով էժան մեքենաներ են ներմուծում, որն իրապես առաջացնում է որոշակի խնդիրներ՝ մի շարք առավելություններին զուգահեռ։
Արդեն վաղուց եկել է ամտոմեքենաների շուկայում կարգավորումներ մտցնելու ժամանակը, որի արդյունքում այն ավելի գրավիչ կդառնա ոչ միայն մեր քաղաքացիների, այլև օտարների համար։ Այս նպատակներից ելնելով՝ կառավարության որորշմամբ կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին։ Մինչ այդ նկատենք, որ 2022թ․-ի հունվար-հուլիսին և, մասնավորապես, հուլիս ամսին ավտոմեքենաների առևտրի ծավալները արձանագրել են հետևյալ մակարդակները․
Գծապատկեր 1․Ավտոմեքենաների առևտրի ծավալները 2022թ․-ի հունվար-հուլիսին
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022թ․-ի հունվար-հուլիսին ավտոմեքենաների առևտրի ծավալը գրանցել է 85,766 մլն դրամ արդյունք։ Մասնավորապես, հուլիս ամսին ավտոմեքենաների առևտրի ծավալները կազմել են 17,878 մլն դրամ։
Ուսումնասիրենք՝ ինչպես են փոխվել ավտոմեքենաների առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․
Գծապատկեր 2․Ավտոմեքենաների առևտրի ծավալների փոփոխությունը 2022թ․-ի հունվար-հուլիսին՝ 2021թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 2022թ․-ի հուլիսին՝ նախորդ ամսվա և նախորդ տարվա նույն ամսվա համեմատ
Գծապատկեր 2-ը փաստում է, որ 2022թ․-ի հունվար-հուլիսին՝ 2019թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավտոմեքենաների առևտրի ծավալն աճել է 56%-ով։ 2022թ․-ի հուլիսին՝ 2021թ․-ի հունիսի համեմատ առևտրի ծավալները աճել են 70%-ով։ Եվ, վերջապես, 2022թ․-ի հունիսի համեմատ 2022թ․-ի հուլիսին ավտոմեքենաների առևտրի ծավալներն աճել են 38%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում