Geely-ն թողարկել է թարմացված Galaxy L6 սեդանը

1 Min Read

Չինական Geely ավտոարտադրողը թողարկել է Galaxy L6 սեդանի L6 նոր տարբերակը:

Այս մասին հայտնում է Carnewschina.com-ը։ Գինը՝ 129,8 հազար յուան։

Մեքենան ստացել է երկգույն թափք և մի քանի լրացուցիչ տարբերակներ։ Մասնավորապես՝ ինտերակտիվ լուսադիոդային լուսարձակներ, 18 դյույմանոց անիվներ, էլեկտրական հետևի դարպաս և մեծ պանորամային տանիք։

Մեքենայի երկարությունը 4782 մմ է, իսկ անիվային բազան՝ 2752 մմ։ Էլեկտրակայանը ներառում է 1,5 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչ, երկու էլեկտրական շարժիչ և եռաստիճան DHT Pro փոխանցման տուփ։ Ագրեգատի ընդհանուր հզորությունը գրեթե 400 ձիաուժ է։ 0-ից 100 կմ/ժ արագացումը 6,3 վայրկյան է, իսկ առավելագույն արագությունը՝ 247 կմ/ժ։

Կիսվեք այս հոդվածով