Alfa Romeo-ն, Dodge-ը և Chrysler-ը կարող են դադարեցնել մեքենաների արտադրությունը

1 Min Read

Stellantis-ը, որը ներառում է 14 ավտոմոբիլային ապրանքանիշեր, կարող է ազատվել դրանցից երեքից։

Այս մասին հայտնում է Motor1.com-ը։ Ներկայումս ընկերությանն են պատկանում Citroen, Fiat, Opel, Vauxhall, Peugeot, Abarth, Ram, Dodge, Chrysler, Jeep, Lancia, DS Automobiles, Alfa Romeo և Maserati:

Ինչպես հայտարարել է Stellantis կոնցեռնի ղեկավար Կառլոս Տավարեսը, անշահավետ ավտոբրենդերները, որոնք եկամուտ չեն ստեղծում, ստիպված կլինեն փակել։ Հրատարակության համաձայն՝ սնանկությունը հաստատ վտանգ չի ներկայացնում Fiat-ի, Opel-ի, Vauxhall-ի, Peugeot-ի, Citroen-ի, Jeep-ի և Ram-ի համար։

Մյուս ընկերություններն ավելի խոցելի են մեքենաների վաճառքի անկման պատճառով: Սա առաջին հերթին վերաբերում է Alfa Romeo-ին, Dodge-ին և Chrysler-ին: Վերջին ապրանքանիշը ներկայումս սահմանափակվում է մեկ մոդելի՝ Pacifica մինիվենի արտադրությամբ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով