Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար քանի առանձնատուն և մանկապարտեզ է կառուցվում

1 Min Read

Արմավիր մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Լեռնագոգ բնակավայր։

Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նա նշել է, որ Լեռնագոգ բնակավայրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ:

«Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։ Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար»,- գրել է վարչապետը։

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Լեռնագոգում «Փաուեր սոլար» ընկերությունը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը կազմել է 12,3 մլրդ դրամ:

«Ներդրումային ծրագրին նպաստել է նաև կառավարության ընդունած՝ բանկային տոկոսների սուբսիդավորման ծրագիրը»,- գրել է Փաշինյանը։

Կիսվեք այս հոդվածով