Xiaomi-ն ներկայացրել է Deadpool-ին նվիրված Poco սմարթֆոնը

1 Min Read

Xiaomi-ն Հնդկաստանում ներկայացրել է Poco F6 Deadpool & Wolverine Limited Edition սմարթֆոնի սահմանափակ տարբերակը, որը նվիրված է «Deadpool and Wolverine» ֆիլմի պրեմիերային։

Այս մասին հայտնում է Gizbot պորտալը։

Սմարթֆոնը տեխնիկական բնութագրերով չի տարբերվում ստանդարտ Poco F6 մոդելից, սակայն աչքի է ընկնում իր յուրահատուկ դիզայնով և հանդերձանքով։ Սարքը պատրաստված է կարմիր գույնով՝ ֆիլմի գլխավոր հերոսների՝ Դեդփուլի և Վուլվերինի եռաչափ պատկերով։

Սահմանափակ թողարկվել է տուփով, որը ներառում է մի շարք բացառիկ աքսեսուարներ, ինչպիսիք են «Deadpool» ապրանքանիշով սնուցման աղբյուրը  Deadpool-ի պատկերանշանով:

Poco F6 Deadpool & Wolverine Limited Edition-ը Հնդկաստանում վաճառքի կհանվի օգոստոսի 7-ին: Գաջեթն իր միակ ձևափոխմամբ՝ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ներքին հիշողությամբ, կարժենա 30 հազար ռուփի:

Կիսվեք այս հոդվածով